Նորություններ

ՀՀ ԱԱՏՄ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ N 724-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Հեղինակ Medlist

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող

  • սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը՝ համաձայն N 1 հավելվածի,
  • դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն N 2 հավելվածի,
  • բժշկական սպասարկման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը՝ համաձայն N 3 հավելվածի:
  • աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն N 4 հավելվածի:

2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից անցկացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 349-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Դեղեր ներմուծող, արտահանող և դեղագործական գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր պահանջների և պայմանների ապահովման` ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 724-Ն որոշումները։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: