Նորություններ

Tumour Board-ի հերթական նիստը Աստղիկ ԲԿ-ում

Հեղինակ Medlist

«Աստղիկ» ԲԿ-ում տեղի ունեցավ կենտրոնի Tumour Board-ի հերթական նիստը՝ ընդլայնված կազմով:

Նիստի ժամանակ ելույթ ունեցավ ռադիացիոն ուռուցքաբան, բ.գ.դ., դոցենտ Ներսես Քարամյանը, ով ներկայացրեց ռադիոթերապիայի նորագույն նվաճումները:
Ելույթը կազմված էր 2 մասից:

Նախ Ն. Քարամյանը ծանոթացրեց ճառագայթային բուժման զարգացումն ավելի քան 120 տարվա ընթացքում, ռադիոթերապիայի ցուցումներն ու դերը քաղցկեղի բուժման ժամանակ, արդի մեթոդները, ներկայացրեց բուժման փուլերը:

Ապա նա նեևկայացրեց այն հնարավորությունները, որոնք տրամադրում է ԻՐԱ ՄԵԴԻՔԼ Գրուպ ռադիոթերապիայի կենտրոնը Հայաստանում՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները.
✔Գծային արագացուցիչներ Clinac iX,
✔ Halcyon,
✔ Bebig HDR բրախիթերապիայի սարք:

Նա նշեց, որ այժմ արդեն կարիք չկա մեկնել արտերկիր որակյալ ճառագայթային բուժում ստանալու համար:
Երկրորդ մասում տեղի ունեցավ քննարկում՝ ընդհանուր վիրաբույժների եւ քիմիաթերապեւտների հետ համատեղ՝ ստամոքսի քաղցկեղի բուժման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ:


Ներկայացվեց ռադիոթերապիայի դերը համալիր եւ կոմբինացված բուժման մեջ, ցուցումները, մեթոդների կիրառման հերթականությունը եւ այլն: