Նորություններ

Դեկտեմբերի 1-ը՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Հեղինակ Medlist

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։

Դեկտեմբերի 1-ը՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Դրա նպատակը պետությունների, համայն մարդկության ուշադրությունն այս արդիական խնդրի վրա հրավիրելն է և պետական, հասարակական, միջազգային ու բարեգործական կազմակերպությունների ջանքերը միավորելը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում:

Այս հարցում կարևոր է հիշելը, որ այս հիվանդությունը ճակատագրական չէ, մշտապես հետազոտվելով և վաղ հայտնաբերելով՝ կարելի է կանխել բոլոր դժբախտ հետևանքները։ Պարզապես պետք է աջակցել ՄԻԱՎ/ՁԻԱՀ կարգավիճակ ունեցողներին և օգնել հաղթահարել հիվանդությունը։

Medlist-ը զրուցել է «Դրական մարդկանց հայկական ցանց» կազմակերպության նախագահի և ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխարգելման բաժնի վարիչի հետ։ Նրանք պատմել են, թե ինչպես են Հայաստանում պայքարում այդ հիվանդության դեմ, ինչպես է ընթանում բուժման գործընթացը և ինչպես զերծ մնալ այս վարակից։