Բժիշկներ Նորություններ Վիրահատություններ

Բժիշկները փրկել են 19-ամյա զինվորի կյանքը

Հեղինակ Medlist

Հերացի թիվ 1 հիվանդանոցի բժիշկները 5 օր առաջ կատարել են բարդ վիրահատություն և փրկել են 19-ամյա զինվորի կյանքը

Ամիսներ առաջ Արցախում հրազենային վնասվածք էր ստացել 19-ամյա մի զինվոր։ Նա երկար ժամանակ ծայրահեղ ծանր վիճակում պառկած էր Արցախի հոսպիտալում։ Որոշ ժամանակ անց զինվորին տեղափոխել էին Երևան՝ Մուրացան հոսպիտալ։

Վիճակը կայունանալուց հետո տղային տեղափոխել էին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Քանի որ վիրահատությունը բավականին բարդ էր, հրավիրվել էր բժիշկների կոնսիլիում՝ ուրոլոգների և պլաստիկ վիրաբույժների մասնակցությամբ։ Այնուհետև բժիշկները կատարել էին ներքին օրգանների պլաստիկ վիրահատություն և փրկել էին զինվորի կյանքը։

Այժմ զինվորը տեղափոխվել է պալատ և լավ էզգում իրեն։