Նորություններ Վիրահատություններ

Հազվադեպ հանդիպող պաթոլոգիայի բարեհաջող բուժում

Հեղինակ Medlist

Ռետրոկավալ միզածորանը բնածին արատ է, որի դեպքում միզածորանը տեղակայված է լինում ստորին սիներակից հետ։ Օրգանիզմի ամենախոշոր երակով մշտական սեղմման հետևանքով առաջանում է երիկամից մեզի արտահոսքի խանգարում՝ հիդրոնեֆրոզ, որն էլ ժամանակի ընթացքում կարող է բերել երիկամի ֆունկցիայի անդարձելի կորստի։ Հանդիպում է 1։1500 հավանականությամբ։

Հիվանդը 28տ․ տղամարդ, կլինիկա է դիմել գանգատվելով աջ գոտկային հատվածի բութ ցավերից։ Կատարված հետազոտություններով ախտորոշվել է «Աջ ռետրոկավալ միզածորան։ Աջակողմյա հիդրոնեֆրոզ II-III°»: Արհեստավարժ թիմի կողմից կատարվել է արատի վիրաբուժական շտկում՝ աջ միզածորանի պլաստիկա։ Վիրահատությունը և հետվիրահատական շրջանը ընթացել են հարթ։ Վիրահատությունից 2 ամիս անց կատարված հետազոտություններով հիդրոնեֆրոզ չկա։