Նորություններ Տեսանյութեր

Արցախի պողոտայում տեղի ունեցած վթարից տուժածներին օգնության է հասել ԱԻՆ գնդապետ Արման Խաչատրյանը (տեսանյութ)

Օրեր առաջ Արցախի պողոտայում վրաերթի էին ենթարկվել 5 հետիոտն, որոնցից 4-ը՝ երեխաներ։

Այդ նույն ճանապարհով աշխատանքի գնալիս էր եղել փրկարար ծառայության գնդապետ Արման Խաչատրյանը, ով, տեսնելով վիրավոր կնոջը երեխաների հետ, տեղափոխել էր նրանց մոտակա հիվանդանոց։


Medlist-և զրուցել է գնդապետ Խաչատրյանի հետ, վերջինս պատմել է դեպքի մասին, որը, ինչպես նա նշեց, այնքան էլ արտասովոր չէ փրկարարի համար։