Բժիշկներ Նորություններ

Հայ բժիշկների շնորհիվ 7 տուժածի կյանք է փրկվել

Հեղինակ Medlist

Երեկ «Էրեբունի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ Երևանում «շմոլ գազով թունավորման» դեպք է գրանցվել։ Երևանի շտապ բուժօգնության հերթապահ բժիշկների թիմը  Թումանյան փողոցի 27 շենքի բնակարաններից մեկից «Էրեբունի» ԲԿ է տեղափոխել մի քանի քաղաքացու։ Պարզվել է, որ տեղափոխվածներն են 75-ամյա Սուսաննա Ն.-ն ու 77-ամյա Ալբերտ Տ.-ն։

Եվ մինչ ոստիկանները մանրամասները կպարզեին, «Մուրացան» ԲԿ-ից ևս ահազանգ է ստացվել, որ նույն հասցեից բժիշկների հերթական խումբը իրենց մոտ է տեղափոխել 1-ամյա Կարինե Ա.-ին։ Ժամեր անց էլ նույն կերպ «Արմենիա» ԲԿ-ից է ահազանգ ստացվել․ հերթական տուժողներն էին 24-ամյա Սյուզաննա Ա.-ն, 28-ամյա Ռուզաննա Ա.-ն և 23-ամյա Ռաֆայել Տ.-ն։ Սա էլ դեռ ամենը չէ․ քիչ անց կրկին «Մուրացան» ԲԿ են տեղափոխում  նաև 29-ամյա Ռիմա Տ.-ին։ Պարզվում է, որ բոլորի մոտ առկա է նույն ախտորոշումը՝ թունավորում շմոլ գազից։

Այս շիլաշփոթ պատմության ավարտը, բարեբախտաբար, հիանալի է լինում։ Շնորհիվ շտապօգնության հերթապահ բժիշկների, «Էրեբունի», «Մուրացան» և «Արմենիա» բժշկական կենտրոնների բուժանձնակազմի՝ 7 տուժածների կյանքերը փրկվում են։