Նորություններ Վիրահատություններ

Պրոֆեսոր Գերդ Աուֆորթն իր հերթական այցի ընթացքում իրականացրեց խորհրդատվություններ և աչքի բարդ վիրահատություններ

Հեղինակ Medlist

Նոյեմբերի 15-17-ը հերթական մասնագիտական այցով Աստղիկ բկ էր ժամանել աշխարհահռչակ ակնաբույժ, աշխարհի լավագույն ակնաբույժների ցանկում պատվավոր երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, Հայդելբերգի համալսարանական ակնաբուժական կլինիկայի պրոֆեսոր Գերդ Աուֆորթը:

Պրոֆեսորն այցի շրջանակներում անցկացրեց մի շարք խորհրդատվություններ և աչքի բարդ վիրահատություններ:

Պրոֆեսորի հետ համատեղ աշխատում էր Աստղիկ բկ-ի ակնաբուժական բաժանմունքի ամբողջ անձնակազմը:

Պրոֆեսոր Աուֆորթը տարեկան մի քանի այց է ունենում Աստղիկ բկ՝ տեղում իրականացնելով ոչ միայն վիրահատություններ և խորհրդատվություններ, այլև տեղի մասնագետների հետ փորձի փոխանակում, բարդ դեպքերի քննարկում, ինչը կարևոր ներդրում է տեղի ակնաբույժների մասնագիտական աճի և, ընդհանրապես, ՀՀ-ում ակնաբուժության զարգացման գործում: