Բժիշկներ Նորություններ Տեսանյութեր

Թոմ Քաթինային փոխարինած բժիշկները վերադարձել են մեծ տպավորություններով

Վերջերս Սուդանի Նուբա լեռներից վերադարձան մարդասիրական առաքելություն իրականացնող երկու հայ բժիշկները՝ Արմեն Մկրտչյանն ու Արշակ Հազարյանը։

Նրանք մեկնել էին օգոստոս ամսին՝ «Գթության մայր» հիվանդանոցում «Ավրորա» նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինային փոխարինելու։

Բժիշկները այդ երկուսուկես ամիսների ընթացքում աշխատել են շատ սուղ պայմաններում, բազում դժվարություններ են հաղթահարել, շատ բարդ դեպքերի հետ են առնչվել, բայց նույնքան դժվարությամբ էլ բաժանվել են Նուբայից։

Ինչպես Արմեն Մկրտչյանն է պատմում, այդքան աշխատանքի հետ մեկտեղ հոգնածություն չէին զգում։ Տեղի բնակիչների հետ կապված միայն լավ հիշողություններ են իրենց հետ բերել․ ասում են, որ ամեն վայրկյան շնորհակալություն էին հայտնում իրենց։

Թոմը ևս հիացած է մեր բժիշկներով և նրանց կատարած աշխատանքով։