Նորություններ

Աննա Հակոբյանն ու Դարիգա Նազարբաևան այցելել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին

Հեղինակ Medlist

Այսօր ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, կառավարության առանձնատանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային։ Նրանք միասին նախաճաշել են և այդ ընթացքում քննարկել Նազարբաևայի՝ Երևան պաշտոնական այցի մանրամասները; Իսկ առաջին տիկինը պատմել է իր երկու հիմնադրամների մասին, իսկ վերջում էլ Նազարբաևան Աննա Հակոբյանին նվիրել է ղազախական ազգային հագուստ։

Նույն օրը տիկին Հակոբյանն ու տիկին Նազարբաևան այցելել են Պրոֆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և միասին շրջել են կենտրոնով, զրուցել են բուժվող երեխաների և նրանց ծնողների հետ։ Տիկինները փոքրիկներին երաժշտական գործիքներ են նվիրել, իսկ այցի ավարտին կենտրոնում բուժում ստացող 9-ամյա Լիլի Անտոնյանը տիկին Նազարբաևային է նվիրել իր հեղինակած «Տարվա 4 եղանակներ» կտավը:

Գնալուց առաջ Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը առողջություն է կամքի ուժ և նպատակների իրականացում է մաղթել փոքրիկներին: