Նորություններ

ԱԱԾ-ն բացահայտել է երեխաների՝ արտասահմանցիների կողմից ապօրինի որդեգրման ավելի քան 30 դեպքեր

Հեղինակ Medlist

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է սարսափելի և անօրինական դեպքի մասին։

Պարզվել է, որ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում 2016-2018 թթ. ընթացքում կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 30-ից ավելի երեխաների որդեգրումները Իտալիայի քաղաքացիների կողմից:

Այս հրեշավոր գործարքներների հեղինակներն իրենց նպատակներին հասել են սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ծննդատուն դիմած կանանց վրա ճնշում գործադրելու միջոցով։ Որոշ դեպքերում նորածնի հիվանդությունը չափազանցրել են, հոգեբանորեն ճնշել ծնողներին և հարկադրել հրաժարվել երեխայից, ինչպես նաև ստորագրել որդեգրման համաձայնությունը։

Ընդ որում՝ որոշ դեպքերում ծննդկաններից այս գործարքի դիմաց կաշառք էլ են վերցրել։

Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը տեղափոխվել են մանկատներ: Հետո արդեն խախտվել է ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը։

Դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: