Նորություններ

Վարիկոզի զարգացման փուլեր

Հեղինակ Medlist

Ըստ միջազգային դասկարգման տարբերում ենք հիվանդության զարգացման վեց կլինիկական փուլեր։

 Առաջին փուլում նկատելի են միայն մազանոթային ցանցեր և աստղիկներ, որոնք հաճախ գանգատներ չեն առաջացնում, տեսքից բացի։

 Հիվանդության երկրորդ փուլում ի հայտ է գալիս արդեն լավ արտահայտված վարիկոզ համախտանիշը,

 Երրորդ փուլում գումարվում են երեկոյան այտուցները, ինչը արդեն խոսում է սկսվող երակային անբավարարության մասին։

 Չորրորդ փուլում ի հայտ են գալիս մաշկի տրոֆիկ փոփոխություներ՝ հիպերպիգմենտացիա, լիպոդերմատոսկլերոզ։ Այս փուլիս սկսած ի հայտ են գալիս անվերադարձ փոփոխությունները։

Չորրորդ փուլին հաջորդում է վեցերերոդը, երբ ախտահարված մաշկի վրա առաջանում են տարբեր չափերի տրոֆիկ խոցեր։

Այս կամ այն բուժման արդյունքում տրոֆիկ խոցերի լավացումից և սպիացումից հետո նոր խոսում ենք հիվանդության հինգերորդ փուլի մասին։