Բժիշկներ Նորություններ

Հայ բժիշկները Սիրիայում կյանքեր են փրկում

Հեղինակ Medlist

Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնը շարունակում է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնել։ Հենց օրերս էլ Հալեպի զինվորական հոսպիտալում գտնվող հայ բժիշկներից մեկը ծննդկանի և նորածնի կյանքեր է փրկել։

Ինչպես բժիշկն է հաղորդել, կեսարյան հատումը բարեհաջող է ավարտվել, և մայրիկն ու փոքրիկը իրենց շատ լավ են զգում։ Հոսպիտալի ողջ անձնակազմը հիացած էր հայ բժշկի կատարած վիրահատությունով, նրանք իրենց երախտագիտական խոսքերն են ուղղել մեր բժշկին։

Հումանիտար խմբի հայ բժիշկները փետրվարից առ այսօր առողջական տարբեր խնդիրներ ունեցող 6550 քաղաքացու բժշկական օգնություն են ցուցաբերել։