Նորություններ Տեսանյութեր

Եռյակը տուն է գնում (տեսանյութ)․․․

Տուն գնալուն նորածին եռյակը սպասում էր մոտ երեք ամիս: Այս ընթացքում գիշերուզօր նրանք Աստղիկ ԲԿ բժիշկների հսկողության ու խնամքի տակ էին: Աղջիկները ծնվել էին վաղաժամ՝ 1 կգ, 870 գրամ և 590 գրամ քաշերով: Նման ծայրահեղ քաշ ունեցող նորածինների համար գոյություն ունի հենց ծայրահեղ վիճակագրություն: Վիկտորյան 10-ից մեկն է, ով երջանկություն ունի տուն գնալու՝ առողջ ու արդեն բավարար քաշով երեխաների հետ:

Եռյակ աղջիկների մասին լուրը նախ անակնկալ էր ծնողների համար: Հետո մեծ ուրախությամբ տարածվեց նաև ամբողջ բժշկական կենտրոնում: Բնական ճանապարհով բազմապտուղ հղիություն քիչ է պատահում: Վտանգները սակայն բազմաթիվ են, առաջնային ռիսկերից է վաղաժամ ծննդաբերությունը: Բազմապրոֆիլ հիվանդանոցն իր բոլոր՝ տեխնիկական ու մասնագիտական հնարավորություններով, հսկողության տակ վերցրեց ծննդկանին՝ ապահովելով եռյակ պտղի ու մոր առողջությունը: