Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Սուրբ Գրիգոր Լուսաբորիչ բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի հիվանդներից մեկի հետ: Բաժանմունքի վարիչ Արկադի Բուդաղյանը պատմեց, որ իրենց է դիմել միջին տարիքի մի կին` գանգատվելով անտանելի գլխացավերից, քթով վատ շնչելուց:
Նա ամիսներ շարունակ ունեցել է թարախային արտադրություն և երբեմն շնչառության կանգ: Բժիշկների ցուցումով իրականացվել է КТ հետազոտություն և կնոջ ձախ հայմորյան խոռոչում խցանող պլոմբանյութ է հայտնաբերվել: Պարզվել է, որ վաղուց բացակայող ատամի պլոմբանյութը հրման արդյունքում հայտնվել է խոռոչում:
Արկադի Բուդաղյանն իրականացրել է քթի միջնապատի ուղղում և պլոմբանյութի հեռացման էնդոսկոպիկ միջամտություն: Կինն իրեն արդեն լավ է զգում: