Բժիշկներ Նորություններ Տեսանյութեր

Բժիշկները վիրահատել են լաչինցի տղամարդուն և հեռացրել են չարորակ ուռուցքը

Օրերս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարել են բարդ վիրահատություն, վիրահատել են Լաչինից 61-ամյա հիվանդի կյանքը։

Հիվանդը կենտրոն է դիմել, անցել է մի շարք հետազոտություններ, և պարզվել է, որ տղամարդու մոտ հայտնաբերվել է ներաճած խոնդրոսարկոմա, որը չարորակ գոյացություն է և հիվանդի կյանքի համար մեծ վտանգ է ներկայացնում։

Սակայն բժիշկները, ժամանակ չկորցնելով, վիրահատե են հիվանդին։ Կատարել են կրծքավանդակի մասնահատում, հեռացրել են խոնդրոսարկոման և պլաստիկա կատարել։

Այս մասին մեզ պատմել է ուռուցքաբանության ազգային կենտրոնի ոսկրային ուռուցքաբան Ալեքսանդր Սեինյանը։ Նա նշեց, որ հիվանդը լավ է զգում և շուտով դուրս կգրվի։

Հիվանդը շատ գոհ է բժիշկներից և անչափ շնորհակալ է նրանց։