Բժիշկներ Նորություններ Տեսանյութեր

Թոմ Քաթինան՝ «Aurora Forum 2019»-ի և իրեն փոխարինած հայ բժիշկների մասին (տեսանյութ)

«Aurora Forum 2019»-ի շրջանակներում բժիշկ, հումանիստ Թոմ Քաթինան ևս ժամանել է Հայաստան։

Քաթինան 750․000 բնակիչ ունեցող և կոնֆլիկտային գոտի համարվող Նուբայի լեռների միակ վիրաբույժն է։ Նա «Գթության մայր» հիվանդանոցի հիմնադիրն է և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահը։

2017թ. Թոմ Քաթինան արժանացել է 1.1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակին, որով պարգևատրվում են այն հերոսները, որոնք, իրենց վտանգելով, անձնվիրաբար և խիզախորեն փրկում են մարդկանց կյանքը։

Այս տարի ևս նա ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» ֆորումին։ Թոմ Քաթինան Medlist-ին պատմել է նախաձեռնության նպատակների մասին և խոսել իրեն փոխարինող հայ բժիշկների մասին։