ԵՊԲՀ ուսանող Մարիամ Ղազարյանը մասնակցում է Միջազգային ուսանողական համաժողովների, որոնք հարստացնում են ապագա ակնաբույժի գիտելիքները

Մարիամ Ղազարյանը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է։ Դեռ նախորդ տարի մայիսին նա Սոֆիայում անցկացված ICMS- international conference of medical students 2019 համաժողովին  է մասնակցել, որը միավորել էր ավելի քան 300 ուսանող ամբողջ աշխարհից։ Ապագա բժիշկն այնտեղ ակնաբուժության թեմային վերաբերող զեկույցով է ներկայացել ու զբաղեցրել 3-րդ տեղը։ Այնուհետև հունիսին մասնակցել է նեղ մասնագետների ու բժիշկների համար Նիցցայում անցկացվող SOE2019 (European Society of Ophthalmology) Եվրոպական ակնաբուժական ասոցիացիայի նախաձեռնած համագումարին։ Մարիամն ամենափոքրն էր տարիքով և բանավոր զեկույց ուներ։

Մարիամ Ղազարյան

Հունիսին էլ Մոսկվայում` Ի. Սեչենովի անվան  առաջին պետական բժշկական համալսարանում է պրակտիկա անցել։ Մոտ օրերս պետք է մեկնի Բեռլին, Շարիտեի համալսարանում կայանալիք ESC (Europen Students’ Conference) ուսանողական համաժողովին մասնակցելու նպատակով, որտեղ նույնպես զեկույց է ունենալու։

Մարիամ Ղազարյանը դեռ դպրոցից սկսած միշտ բացի դասերից աշխատել է այլ հետաքրքիր զբաղմունքներ գտնել։ Սովորել է «Այբ» դպոցում, որտեղ կամավորական աշխատանքը շատ է խրախուսվել։

 

1

Համաժողովների մասին ԵՊԲՀ սովորողը ինքնուրույն է տեղեկատվություն փնտրում և գտնում, բայց Սեչենովի համալսարանում ուսումնական պրակտիկա անցնելու հնարավորությունը ԵՊԲՀ-ն էր ընձեռել՝ երկու բժշկական համալսարանների միջև կնքված համագործակցության համաձայնագրի ակադեմիական շարժունության փոխանակման ծրագրի շրջանակում

 Ուսանողական համաժողովներին մասնակցությունը ապագա մասնագետին գիտելիքի հավելյալ պաշար, աշխարհում ճանաչված բժիշկների հետ շփվելու հնարավորություն ու աշխարհի շատ երկրներից բժիշկ-ուսանող ընկերներ, ինչպես նաև մեծ լսարանի առաջ ելույթ ունենալու հնարավորություն ու փորձ է տվել։  Ինչպես բնորոշում է սովորողը՝ ինքն իր վրա աշխատելու ու առաջ գնալու մարտահրավեր է: